1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Մալաթիայի, Վաղարշապատի բաժինների և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, ծեծի, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Ք.-ին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր գողության հանցափորձի մեղադրանքով:

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Իշխան Ի.-ին, որը հուլիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության հանցափորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: