33-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Չարենցավանի բաժինների ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 29-ին՝ ժամը 17.00-ին, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Իշխան Խ.-ն, որն օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: