Հեծանիվ էր գողացել ու բռնվել հերթական գողության փորձը կատարելիս
Սեպտեմբերի 21-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, համայնքային ոստիկանների հետ համատեղ միջոցառմամբ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 14-ամյա մի տղայի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 04.50-ին փորձել է հեծանիվ գողանալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: 
Տղան հայտնել է նաև, որ 4 օր առաջ Ծարավ Աղբյուրի փողոցի ավտոկայանատեղիից գողացել է հեծանիվ։ Նա գողացված հեծանիվը ներկայացրել է ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներին:
 Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: 
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
