Հետախուզվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքներով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 07.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 31 շենքի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի և 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: