Հաքերային հարձակում
Փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել «Գալա» հեռուստաընկերության կայքի դեմ հաքերային հարձակման մասին: 
Անհապաղ արձագանքելով ԶԼՄ-ների ահազանգին՝ ոստիկանության օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն՝   կատարվածի վերաբերյալ հայտարարություն վերցնելու: Գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանին առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, ինչից նա հրաժարվել է: 
Չնայած Կարինե Հարությունյանի՝ համագործակցությունից հրաժարվելուն, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Գալա»-ի կայքի վրա կատարված հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 
    					 
    					 
    					 
    					 
    					