1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է բջջային հեռախոսի հափշտակության դեպքը

03.06.2022 16:44 Կողոպուտ

Մայիսի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում բջջային հեռախոսի հափշտակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ Վանաձորի 19-րդ դպրոցի խաղահրապարակում անհայտ անձը բացահայտ հափշտակել էր մի աշակերտուհու հեռախոսն ու փախել։
Դեպքի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Բազումի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հափշտակությունը կատարել է մի պատանի։ Նա հրավիրվեց բաժին ու բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանեց արարքը՝ նշելով տեղը, որտեղ թաքցրել էր գողոնը։
Բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: