1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարցազրույց ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգոր Աբովյանի հետ

22.04.2014 17:40 Միջոցառումներ
Հարցազրույց ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգոր Աբովյանի հետ

Ապրիլի 29-ին տեղի կունենա ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը: Մեր զրույցը ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգոր Աբովյանի հետ վետերանների կատարած աշխատանքի, խնդիրների ու ծրագրերի շուրջ է:

- Պարո՛ն Աբովյան, ի՞նչ ձեռքբերումներով, հիմնախնդիրներով ու ծրագրերով եք ներկայանալու համագումարին:
 

- Անցած ժամանակահատվածում ձեռքբերումներներն ավելի շատ էին: Նախ՝ ոստիկանության պետի հրամանով տարածքային բաժիններում խորհրդատվական խմբերի ստեղծումը, որոնցում ընդգրկվեցին առավել գործունյա ու փորձառու վետերանները, ակնհայտորեն տվեց իր դրական արդյունքը՝ ոստիկանության հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու առումով: Հանցավորության եւ իրավախախտումների դեմ պայքարի ու կանխարգելման գործում, ինչպես եւ երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքներում ոստիկանության հետ համագործակցությունը առավել գործնական ու ակտիվ դարձավ: Արդյունքն առավել քան ակնհայտ է: Վետերաններն ակտիվորեն աջակցում են ոչ միայն իրենց փորձով ու գիտելիքներով հիմնավորված խորհուրդներով, այլեւ նախաձեռնություն ու անձնական մասնակցություն են ցուցաբերում, օրինակ, հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում:
Ասելիքս ավելի առարկայական դարձնելու համար մի քանի թիվ նշեմ:
2012-2013 թվականների ընթացքում վետերանների աջակցությամբ հանցագործության 478 դեպք է բացահայտվել: Այդ թվում՝ ավազակային հարձակման՝ հինգ, անձնական ունեցվածքի գողության՝ 286, մարմնական վնասվածքի՝ 47, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 30, ապօրինի զենք-զինամթերքի՝ 24, սպանության եւ սպանության փորձի՝ 3, կողոպուտի՝ 4, բնակարանային գողության՝ 4, այլ հանցագործությունների՝ 74: 
Վետերանների աջակցությամբ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 60 անձ: Սա, կարծում եմ, փոքր ցուցանիշ չէ:
 
- Հանցավորության դեմ պայքարի գործում մեծ դեր ունեն պրոֆիլակտիկ միջոցառումները, եւ ոստիկանության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն էլ ինչպես պարբերաբար անցկացվող համալիր, այնպես էլ ամենօրյա կանխարգելիչ-բացատրական աշխատանքներն են: Վետերաններն այդ առումով ի՞նչ ձեռքբերումներ ունեն:

- Վետերաններն ակտիվորեն ներգրավված են ոստիկանության տարածքային բաժիններում անցկացվող «Կանեփ-կակաչ» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներին: Բնակչության շրջանում մեր կողմից իրականացվող բացատրական աշխատանքների շնորհիվ գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 57 դեպք, որից 33-ը՝ Երեւանում:
Վետերաններն ակտիվ մասնակցում են նաեւ անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներին. դրանցում ընդգրկված են 1160 վետերան, ընդ որում՝ 615-ը պրոֆիլակտիկ աշխատանք է իրականացնում անչափահասների շրջանում: Օրինակ, դպրոցներում անցկացրել ենք շախմատի եւ հրաձգության մրցումներ՝ դժվար դաստիարակվող անչափահասների մասնակցությամբ, իսկ վերջերս սպորտլանդիա անցկացրինք, որին մասնակցեցին մայրաքաղաքի հինգ դպրոցների աշակերտներ: 
Դպրոցականների համար կազմակերպել ենք նաեւ պատմամշակութային միջոցառումներ՝ այցելություն Սարդարապատ, Եռաբլուր, Նորավանք, Տաթեւի վանք, Էջմիածին եւ այլ վայրեր: Նման միջոցառումներ կազմակերպելու գործում հատկապես ակտիվ են Երեւանի, Կենտրոնի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Լոռու, Տավուշի եւ Արմավիրի վետերանական կազմակերպությունները:

- Գաղտնիք չէ, որ վետերանների մի ստվար զանգված սոցիալապես խոցելի է: Նրանց աջակցելու համար ոստիկանության վետերանների խորհուրդը իրականացնո՞ւմ է ծրագրեր:

- Վերջին երկու տարում վետերաններից եւ զոհվածների ընտանիքների անդամներից 1293 դիմում ենք ստացել, ուսումնասիրել: Չնայած որոշ օգնություն ցուցաբերել ենք, բայցեւայնպես շատ անելիք ունենք հատկապես զոհված ոստիկանների ընտանիքներին օգնելու առումով: 
Անելիքները շատ են, շատ են ծրագրերը, նաեւ մեծ է աշխատելու պատրաստակամությունը, շարքում մնալու վճռականությունը: