1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարուցվել է քրեական գործ

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում  որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են  ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:
Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ 2009 թ. դեկտեմբերի  9-18-ն ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված օրը, Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» կոչվող տարածքում ապօրինի ձեռք բերած հրազենով   կազմակերպվել է կենդանու ամբողջովին արգելված որս` բեզոարյան այծի ապօրինի որս, որը կատարվել է ՀՀ ժամանած ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բ. Կ.-ի և Շ. Բ.-ի կողմից:
Փաստի առթիվ 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: