Հարուցվել է ութերորդ քրեական գործը
Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ  թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց  գրանցամատյանում  այլ քաղաքացի է ստորագրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 
    					 
    					 
    					 
    					 
    					