ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում «Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

Ի կատարումն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության Խորհրդի 2008 թ. սեպտեմբերյան որոշման և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի 2011 թ. հիմնական միջոցառումների պլանի 3-րդ կետի համաձայն 2011թ. դեկտեմբերի 6-ից ժամը 00:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 14:00-ն անց է կացվել «Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական ափիոնի ներթափանցումը դեպի եվրասիական տարածաշրջանի պետություններ, այդ թվում Կասպից եւ Սեւ ծովերի ջրային տարածքներով, պրեկուրսորների ապօրինի ներթափանցումը Աֆղանստան, սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը Եվրոպայից, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերը կանխելը եւ ապօրինի շրջանառությունից զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը:
Համաձայն ՀԱՊԿ անդամ-պետությունների Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի համատեղ ստորագրված նամակի, որը հասցեագրված էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա.Բաղդասարյանին, որտեղ նշված էր հանձնարարել համապատասխան ծառայություններին նախապատրաստական աշխատանքներ տանել համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման ուղղությամբ, որի անցկացման ժամկետները կհայտնվեն լրացուցիչ:
Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների հսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի 07.11.2011թ. գրությամբ հայտնվել է, որ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը սկսել 2011թ. դեկտեմբերի 6-ին ժամը 00:00-ին եւ ավարտել դեկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին:

ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 28-ի թիվ 3438-Ա հրամանով իր աշխատանքները վերսկսեց «Կանալ-2011» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման Հայաստանի Հանրապետության ազգային միջգերատեսչական շտաբը եւ վերանվանվեց «Կանալ-2011»-ի:
Նույն հրամանով ազգային միջգերատեսչական շտաբի պետ նշանակվեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Գ.Ավետիսյանը, շտաբի պետի տեղակալ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, 4-րդ վարչության պետ, ոստիկանության մայոր Լ.Խաչատրյանը, շտաբի անդամներ` ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռ.Խանզրադյանը, կապի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Խառատյանը, կապի բաժնի պետի տեղակալ, ինքը 5-րդ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ս.Թորոսյանը եւ ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 1-ին բաժնի ավագ օ/լ, ոստիկանության կապիտան Ա.Մանուկյանը:
Միջոցառման ընթացքում ստեղծված միջգերատեսչական օպերատիվ խմբերի պատասխանատուներ նշանակվեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները, որոնք ՀՀ ոստիկանության պետի 2011թ. նոյեմբերի 28-ի թիվ 3437-Ա հրամանով գործուղվեցին ՀՀ մարզեր:
Համաձայն վերոհիշյալ հրամանների միջգերատեսչական շտաբի կողմից նախապատրաստվել եւ ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատվել են
- համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման օրացուցային պլանը,
-միջոցառման մտադրությունը,
-միջոցառման կառավարման, ղեկավարման սխեմաները եւ մնացած անհրաժեշտ փաստաթղթերը:
Միջոցառմանը ընդգրկված են եղել ինչպես ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, այնպես էլ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները:
Միջոցառման ընթացքում ամեն օր ժամը 16:00-ին տարածքներից տեղեկությունները փոխանցվել են ազգային միջգերատեսչական շտաբ /ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչություն/, որտեղ ստացված տեղեկությունները ամփոփվել և ուղարկվել են Մոսկվա քաղաք` միջազգային կոորդինացիոն շտաբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե.Կարապետյանին հանձնարարվել է համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում ապահովել հանրապետության մայրուղիներում ուժեղացված շուրջօրյա ծառայություն:
Միջոցառումն պատշաճ մակարդակով իրականացնելու համար ստեղծվել են համատեղ օպերատիվ խմբեր`
-Երևան քաղաքում
- և օդանավակայաններում
-Բավրա, Գոգավան, Պրիվոլնոե, Մադան, Ջիլիզա, Բագրատաշեն, Մեղրի սահմանային անցակետերում, ե/կ,
-քաղ. Սպիտակում, ք.Նոյեմբերյանում,
-Պրիվոլնոե-Սարչապետ /Լոռու մարզ/, Պաղաղբյուր-Ձյունանուշ-Մեծավան-Ձորամուտ /Լոռու մարզ/, Պտղավան-Հաղթանակ-Բերդավան /Տավուշի մարզ/, գ.Հաղթանակ, Ձորակերտ-Ծաղկուտ /Շիրակի մարզ/, Մեղրի-Գորիս մայրուղի /Սյունիքի մարզ, ժամանակավոր ավտոկայանատեղեր/:
Օպերատիվ խմբերի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 910 աշխատակիցներ, որից` ՀՀ ոստիկանության – 813, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի – 14, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության - 14, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի – 7, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության – 60 եւ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների բաժնի 2 աշխատակիցներ: Բոլոր համատեղ օպերատիվ խմբերը ապահովված են եղել կապի միջոցներով և հետախույզ շներով:
2011թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետի մոտ անց է կացվել օպերատիվ խորհրդակցություն, որտեղ բացի շտաբի անդամներից մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի, ՔՀ Գլխավոր, պետական պահպանության, մարզային վարչությունների պետերի տեղակալները, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը, օդ/կ բաժնի պետի տեղակալը, ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության եւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, որոնք ծանոթացել են օրացուցային պլանին, միջոցառման մտադրությանը, ղեկավարման սխեմաներին, տարածքների աշխարհագրական քարտեզներին, օպերատիվ խմբերի և սահմանային անցակետերում ծառայությունն իրականացնող անձնակազմերի հաշվարկներին:
Միջոցառումն իրականացվել է երեք հերթափոխով, շուրջօրյա, ուժեղացված ծառայությունով:
Միջոցառման ընթացքում ստուգման են ենթարկվել օդանավակայաններում`
-264 չևերթի 20361 ուղևորի /որից 7683-ը օտարերկրացի/ 339 տոննա 815 կգ ուղեբեռերը,
երկաթգծի կայարանում`
-43 բեռնատար և 6 մարդատար գնացքի 404 ուղևորի ուղեբեռերը,
մայրուղիներում, քաղաքներում և շրջանցիկ հատվածներում`
-17796 տրանսպորտային միջոցներ, 58738 ուղևոր /որից 15529-ը օտարերկրացի/:
Արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 10 դեպք /քրեական պատասխանատվության է ենթարկվել 11 անձ/: Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 230,7 գր տարբեր տեսակի թմրամիջոց, որից` ացետիլացված ափիոն` 206,2 գր, մարիխուանա` 24,5 գր, 18 հատ հոգեմետ դեղահաբ:
Բացի վերոհիշյալը բացահայտվել է տարբեր հանցագործությունների 54 դեպք, առգրավվել է 7 հատ հրազեն, 9 հատ որսորդական հրացան, 3 ականանետ, 9 հատ ատրճանակ, 1 գազային ատրճանակ, 2 հատ սառը զենք, 37 հատ նռնակ, 20193 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 15 հատ պահունակ, 1400 գր պայթուցիկ նյութ: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 30 անձ: Առգրավվել է 1269 ԱՄՆ դոլարին համարժեք փոխադրմանը արգելված նյութական իրեր:
համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նախնական աարդյունքները ամփոփվեցին միջազգային կոորդինացիոն շտաբի եզրափակիչ խորհրդակցության ժամանակ: