1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Սյունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի հանձնարարականով Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են պրոֆիլակտիկ բնույթի միջոցառումներ։ Ոստիկանները բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ բակային հանդիպումների ընթացքում հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով բացահայտվում է արագ արձագանքման շնորհիվ։ Սյունիքի ոստիկանները բնակիչներին խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել են քննարկման առարկա։ Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ են իրականացվել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներում։