1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցանք կատարածներ և պատասխանատվությունից խույս տվողներ. այսօր, վաղը և միշտ բոլորին սպասում է հատուցման ժամը

Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն  բերման է ենթարկվել   1966 թ. ծնված Արտյոմ Լ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
 
***
Հունվարի 19-ին, ժամը 10.40-ին, Մեղրի քաղաքից  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն  բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ն, որը հունվարի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:  
 
***
Հունվարի 18-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիս քաղաքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով, այն է` քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
 
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 18-ին, ժամը 17.50-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ուղեկցվել 1962 թ. ծնված  Արարատ Ք.-ն, որը 2013 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության  մեղադրանքով:
 
***
Հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Երևանի Նորագավիթ թաղամասի մի տնակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր կողոպուտի  և գողութան  մեղադրանքով:
 
***
Հունվարի 18-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի անտառամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վանյա Բ.-ին, որը հունվարի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու  մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: