Հանցավոր խումբ՝ Ռուսաստանում
Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արման Մ.-ն, որը 2016 թ. ապրիլի 1-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 210 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (մի խումբ անձանց կազմակերպված խումբ կամ խմբի ղեկավար):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: