1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում

18.03.2022 15:31 Միջոցառումներ

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումների հերթական հանդիպումը Կոտայքի մարզում էր։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի բաժնի ղեկավար կազմը և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Աբովյանի երաժշտական դպրոցի դահլիճում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Պարեկային ծառայության աշխատակիցները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրանց հնարավորությունները և պատասխանեցին ներկաների հարցերին։
Հաջորդ հանդիպումը Եղվարդ քաղաքում էր՝ մշակույթի տանը։ Հյուրերը ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկությունները և այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել պարեկայինները։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման կարգի մասին, իսկ պարեկայինները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի և ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Ծառայությունով հետաքրքրված անձինք ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Հիշեցնենք, որ տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումում, փետրվարի 28-ից ապրիլի 1-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։