1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորում տեղի ունեցավ պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

Հունվարի 18-ին Ներքին գործերի նախարարությունը Եղեգնաձորում կազմակերպել էր պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։
Ճանապարհային երթևեկության կարգավորման, առանց տեխնիկական զննության և ապահովագրության ավտոմեքենաների հայտնաբերման, անհատական սպառազինության և մեքենաների հագեցվածության մասին հարցերով պարեկներին էին մոտենում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Նրանց մանրամասն ներկայացվում էին ծառայության ընթացքում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողի իրավունքներն ու պարտականությունները։
Պարեկային ծառայության ընդունելության մրցույթի ստուգումների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին ներկայացրին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները։
Հիշեցնենք, որ մինչև հունվարի 27-ը դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել ոստիկանության կրթահամալիր։