ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանձնում են կամավոր


Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 16.30-ին,1963 թ. ծնված Հայկ Խ.-ն կամավոր հանձնել է «ՈւԶՌԳՄ ՌԳ -42 և Ֆ-1-115-67 նռնակների համար, 10 հատ» ռուսերեն գրառմամբ 9.5-12 սմ չափերով պաշտպանական գույնի ներկված մետաղյա գլանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 և գնդացրի 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ՝ ժապավենով, ու հայտնել, որ զինամթերքը 1992 թ. իրեն է տվել հանգուցյալ ազատամարտիկ. ձեռք էր բերել 1992թ. ԼՂՀ պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 13.50-ին, 1990 թ. ծնված Սևադա Հ.-ն կամավոր հանձնել է «ՍԱՅԳԱ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ հանգուցյալ մորեղբորը պատկանող զենքը գտել է նույն օրը Կամոյի փողոցի թիվ 21 տանը կից արհեստանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: