Հանձնել է հանգուցյալ պապի ատրճանակը
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Գեղարքունիք գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով, և նռնակ՝ պայթուցիչով: Քաղաքացին հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ պապին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: