ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանձնել են կամավոր

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հուլիսի 30-ին, ժամը 11.30-ին, 1977 թ. ծնված Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ ձևափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 25, «ԱԿՍ» տիպի 5.45 մմ տրամաչափի՝ 90, «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը:
 
***
 
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 16.50-ին, 1986 թ. ծնված Սարո Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 66 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 26 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Մարտունու բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 09.00-ին, 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: