1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային հանդիպում հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային հանդիպում հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ:
Անդրադառնալով ծառայողական խնդիրների լուծման որակին՝ ոստիկանության պետը նշեց, որ ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն պարբերական ու լիարժեք մասնագիտական պարապմունքների միջոցով, ցանկացած ձևական մոտեցում  այդ գործին հանգեցնում է սխալների, վրիպումների, արդյունքում՝ առաջադրված խնդրի ոչ լիարժեք կատարման:
Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական մակարդակի բարձրացմանը զուգահեռ` ընդգծեց հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավված ոստիկանի պաշտպանվածության անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է, և պահանջեց այս սկզբունքը ընկալելի դարձնել հասարակության համար:
Կարևորելով անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հրամանատարներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակաների պատրաստականության, անվտանգության, պարտականությունների կատարման որակի համար:
Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, և հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Ոստիկանության պետը հավաքի մասնակիցներին հրահանգեց լիարժեք անցկացնել  մասնագիտական պարապմունքները, անհրաժեշտության դեպքում հրավիրել ոլորտի այլ մասնագետների, մշակել համալիր ծրագրեր ցանկացած իրավիճակի համար, հասնել ծառայողների և ստորաբաժանումների գործողությունների կատարյալ փոխհամաձայնեցման, մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկայում տեղի ունենալիք մեծ վարժանքներին:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանների այսօրվա սերնդի գլխավոր առաքելությունը: