Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
                        06.05.2016 11:13
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Մայիսի 5-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանին: 
Ռոբերտ Կոսլան ներկայացրեց ՀՀ ոստիկանության հետ համագործակցության իր տեսլականը, մասնավորապես նշելով թվային տեխնոլոգիաների արդիականացման, գործընթացների ավտոմատացման, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարը և այլ ոլորտներ:
Ներկայացվեց նաև Government Security Program(GSP) ծրագիրը, որին ինտեգրվելը իրավապահ մարմիններին թույլ է տալիս օգտագործել կիբերհանցավորության դեմ պայքարի մի շարք նոր գործիքներ:
Վ.Եղիազարյանը, ընդգծելով համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը, առաջարկեց երկուստեք միջոցներ ձեռնարկել համագործակցության ոլորտներն առավել հստակ և առարկայական դարձնելու նպատակով: 



