Հայտնաբերվեց Եղեգնուտ գյուղի հարակից դաշտում

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 19.10-ին, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի հարակից դաշտից բերման է ենթարկվել 1987 Ջեմալիկ Շ.-ն, որը նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: