1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, փամփուշտներ, պահեստատուփեր

Մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, փամփուշտներ, պահեստատուփեր

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը նախնական համաձայնության է եկել 23-ամյա մի օտարերկրացու հետ՝ նրանից հրազեն գնելու համար։
Պարզվել է, որ մայիսի 15-ի ժամը 17.45-ի սահմաններում Գյումրի քաղաքում հրազդանցի երիտասարդը հանդիպել է օտարերկրյա քաղաքացուն և պայմանավորվել 2800 դոլար գումարի դիմաց նրանից ձեռք բերել հրազեն: Պայմանավորվածությունից մոտ 20 րոպե անց վերոհիշյալ օտարերկրացին, պայուսակով հանդերձ, որում եղել են հրազեններ, նստել է հրազդանցու «Օպելը», և միասին ուղևորվել են դեպի Երևան։ Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին, սակայն, իրավապահների կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է «Օպելը»։ Հայտնաբերվել են «ՊՄ» տեսակի 9 մմ տրամաչափի երկու ակոսափող ատրճանակ, «ՏՏ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ատրճանակ, «CZ P-07» տեսակի ակոսափող ատրճանակ, «Բայկալ-442» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ, 201 փամփուշտ, պահեստատուփեր, օպտիկական սարք։
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: