Հատուցման ժամը չուշացավ

Փետրվարի 1-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, ինչպես և միջազգային համագործակցության արդյունքում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերել են անցած տարվա նոյեմբեր ամսից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Սմբատ Մովսիսյանին։
Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: