Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողին հայտնաբերեցին Շինարարների փողոցում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 14-ին Շինարարների փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 29-ամյա Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին: