1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերեցին մեքենան ու գողացողին

27.10.2022 18:41 ԱՄՏ-ի փախցնել
Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերեցին մեքենան ու գողացողին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ գողացել են Մուրացանի փողոցում կայանած իր «Հունդաի» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան փախցրել է սարիթաղցի 50-ամյա տղամարդը՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից:
Հոկտեմբերի 27-ի կեսգիշերին Լենինգրադյան փողոցում մեքենան հայտնաբերվել և կանգնեցվել է: 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0,86 գրամ դեղնականաչավուն զանգված:
Նախապատրաստված նյութերը և մեքենան փախցրած տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: