ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

17.12.2014 11:48 Գողություն

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1966 թ. ծնված Մհեր Խ.-ին պատկանող ՀՀ քաղաքացու անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանք:
Արարատ Բ.-ն խոստովանել է, որ դեկտեմբերի 10-ին դրանք գողացել է թիվ 70 երթուղու ավտոբուսի սրահում` մի քաղաքացուց:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: