ՃՈ և Աշտարակի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ՃՈ ՀՔԲ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 65-ամյա Էդիկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: