1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.02.2013 14:38 Ընտրություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ր. Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով այսօր Երևանում անցկացվելու է հրատապ հավաք, որն ահնարին է անցկացնել իրազեկմամբ: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռևս օրեր առաջ են հայտարարել, հետևաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաև, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որևէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես և Ր. Հովհաննիսյանի նախընտրական և հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել և մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը և դրանից բխող գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, և այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք և դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես և իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքի ապահովման և այլոց իրավունքների, ինչպես և հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, և դրանով էապես վտանգվում է նաև հենց հավաքի մասնակիցների, ինչպես և այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:
ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետևաբար, այսօրվա հավաքը ևս անօրինական է և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության: