Հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին, որը մարտի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: