1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համացանցում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

17.02.2013 19:46 Ընտրություններ
www.galatv.am համացանցային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Գյումրիի բնակիչ Խաչիկ Ալեքսանյանը այցելել է ԳԱԼԱ հեռուստաընկերություն և հայտնել իր դժգոհությունը, որ արդեն երեք տարի իր աներորդին` Մարտին Ռոբերտի Պապիկյանը (ծնվ. 15.07.1994 թ.) հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ունի ՌԴ քաղաքացու անձնագիր, երբևէ ՀՀ քաղաքացու անձնագիր չի ունեցել, քանի որ մինչև 16 տարեկանը լրանալը մեկնել է ՌԴ և հաստատվել այնտեղ, սակայն հայտնվել է ընտրացուցակում:
Խաչիկ Ալեքսանյանը հայտարարել է նաև, որ միջազգային օրենքի համաձայն՝ ՌԴ-ն   ՀՀ-ի հետ երկքաղաքացիության մասին որևէ պայմանագիր չունի, և լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ գիտակցում է, որ կեղծ տվյալ տալը առաջացնում է պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների անհիմն մեկնաբանությունները բացառելու, ինչպես և հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու դեպքերը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ համաձայն անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ Մարտին Ռոբերտի Պապիկյանը (ծնվ. 15.07.1994 թ.) 14.08.2009 թ. Գյումրիի անձնագրային ծառայության կողմից փաստաթղթավորվել է ՀՀ քաղաքացու AK0361711 սերիայի անձնագրով` հաշվառվելով Գյումրի, Շչեդրինի փ. 7Ա շ., բն. 32 հասցում:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը համարվում է ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: 
Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
Համաձայն անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ Մարտին Ռոբերտի Պապիկյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցված չէ: 
Հետևաբար, Մարտին Ռոբերտի Պապիկյանը հանդիսանալով ՀՀ քաղաքացի, իրավաչափորեն ընդգրկված է իր հաշվառման վայրի ընտրողների ցուցակում:
Ի գիտություն տեղեկացվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ