Համացանցում զետեղված մի հոդվածի առնչությամբ
                        15.02.2013 16:16
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            Համացանցի www.galatv.am կայքեջում փետրվարի 15-ին զետեղվել է «Սերժ Սարգսյանն անցավ իրեն հատուկ ոճին` Գյումրիում մարդ են գնում մեկ կիլոգրամ ոչխարի մսի գնով» վերնագրով հոդվածը, որը նույն օրը ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					