Համանման պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
10.10.2013 12:26
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011», «Մերսեդես Վիտո» և «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն գոլֆ»-ի վարորդը և «Մերսեդես Վիտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ՎԱԶ-21061-ի վարորդը և «ԳԱԶ-24» -ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Մազդա» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: