1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ թեմատիկ անդրադարձ

Համայնքային ոստիկանությունը ոստիկանական այն ուղղություններից է, որի գործառութային պարտականություններում հանցագործությունների բացահայտումից զատ առանցքային նշանակություն ունեն կանխարգելիչ աշխատանքները։ Այս առումով համայնքային ոստիկանությունը միտված է սերտ համագործակցելու բնակչության հետ, ձևավորելու հասարակություն-ոստիկանություն փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ինչը իրավախախտումների նախականխման համար հիմնաքարային նշանակություն ունի։ Միայն տեղամասերում շրջագայելը և բնակչության հետ հանդիպումներ կազմակերպելը արդյունավետ ծառայության համար բավարար չէր։ Ուստի ծնվեց սպասարկվող տեղամասերում համայնքային ոստիկանության հենակետեր ունենալու գաղափարը, որը ներդրվեց 2010-2011 թթ.: Իսկ մինչ այդ՝ 2008 թ., մոդելը փորձարկվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Բնակչությանը մոտ գտնվելու, իրավախախտումներին և պատահարներին արագ արձագանքելու, նաև օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով մայրաքաղաքի մի շարք վարչական տարածքներում համայնքային ոստիկանության ծառայությունն արդեն իրականացվում է հենակետերի միջոցով, իսկ 30 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում` աշխատասենյակներում: Երևանում ներկայումս գործում է 16, իսկ մարզերում՝ 8 հենակետ: Օպերատիվ և սեզոնային առանձնահատկություններից ելնելով՝ համայնքային ոստիկանության հենակետում աշխատանքի տևողությունը աշխատանքային օրերին 8-10 ժամ է, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 4 ժամ:
Ինչպես բակերում, այնպես էլ հենակետերում հաճախ են կազմակերպվում բնակիչների հետ զրույց-հանդիպումներ։ Նման հանդիպումները ոստիկաններին հնարավորություն են տալիս համայնքի ներսում առկա խնդիրներին նայել բնակիչների աչքերով, իսկ քաղաքացիները տեսնելով ոստիկանների սրտացավ վերաբերմունքը` սկսում են վստահել նրանց, համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:
Հենակետերը քաղաքացուն հնարավորություն են տալիս խնայել ժամանակը, իսկ ոստիկաներին օգնում են արագ և օպերատիվ արձագանքել։ Համայնքային ոստիկանության տեսուչները, համագործակցելով բնակիչների հետ, հեշտ են հայտնաբերում ականատես վկաների, հանցագործության մեջ կասկածվող և հետախուզվող անձանց մասին տեղեկություններ են ձեռք բերում, տուժողների ու հափշտակված իրերի մասին հայտնում են տվյալներ:
Ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններ հաստատելուց բացի, համայնքային ոստիկանության հենակետային ծառայության շնորհիվ նվազում է խնդրահարույց իրավիճակների վերաբերյալ ոստիկանություն կանչերի թիվը, փոխարենը՝ աճում է ոստիկանության ծառայությունից քաղաքացիների գոհունակությունը, քանի որ տեսանելի է դառնում նրանց աշխատանքը: