Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արման Մ.-ն և կամավոր հանձնել հակահետևակային ական` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։