Ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Մարտի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Բայդուկովի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: