Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Հովհաննես Շ.-ն, որը սեպտեմբերի 15-ից Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: