1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ` սպանելու դիտավորությամբ

Մարտի 22-ին, ժամը 23.05-ին, 1961 թ. ծնված Ջիվան Հ.-ից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին` 1987 թ. ծնված Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն, 1988 թ. ծնված Ռուբեն Ղ.-ն, 1985 թ. ծնված Աբգար Հ.-ն, 1993 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1970 թ. ծնված Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել և վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ` իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մխիթար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: