1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում

Հունվարի 23-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աբովյան փողոցում գտնվող մի  սրճարանից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վաղինակ Ղ.-ին, 1973 թ. ծնված Արման Հ.-ին, 1990 թ. ծնված Գևորգ Ե.-ին, 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, 1977 թ. ծնված Մուշեղ Ա.-ին, 1982 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1985 թ. ծնված Միխայել Մ.-ին, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1981 թ. ծնված Հրաչյա Ի.-ին, 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1976 թ. ծնված Վահրամ  Հ.-ին, 1984 թ. ծնված Արտյոմ Ի.-ին և 1977 թ. ծնված Գարրի Մ.-ին:
Բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գարրի Մ.-ն իր   մոտ եղած ատրճանակից  սրճարանում 2 անգամ կրակել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ:
Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության:
Գարրի Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: