1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոց՝ ալրաղացի մոտ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979 թ ծնված Արայիկ Հ.-ն։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ն։
Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին  և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
 Մխիթար Գ.-ն ձերբակալված է:
 Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: