1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոց տան ուղղությամբ․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Կրակոց տան ուղղությամբ․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ երկու անգամ կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող իր տան ուղղությամբ։ Հարևաններն էլ լսել են կրակոցի ձայն ու նաև գտել պարկուճ:
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահները պարզել էին, որ ժամը 18.50-ի սահմաններում, դեռևս չպարզված տեսակի ողորկափող հրացանի կրակոցի հետևանքով վնասվել էր բնակարանի ննջասենյակի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր մետաղյա իր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Մաշտոցի ոստիկանները համագործակցեցին Երևան քաղաքի վարչության հետախույզների հետ, և օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվեց կրակողի ինքնությունը։ Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.20-ին, Շինարարների փողոցի բնակիչ, 32-ամյա տղամարդն իր տանը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: