Կվադրոցիկլը դուրս է եկել մայթ և շրջվել
13.09.2013 12:57
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում կվադրոցիկլը դուրս է եկել մայթ և շրջվել` վրաերթի ենթարկելով 3 քաղաքացիների:
Պատահարի հետևանքով կվադրոցիկլի վարորդը, ուղևորը և վրաերթի ենթարկված 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: