Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Շահումյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Էդգար Հ.-ին, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: