Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 25-ին Գրիբոյեդով գյուղից բերման են ենթարկել 30-ամյա Արմեն Պ.-ին, որը մայիսի 13-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: