Կողոպուտ կատարողը խուսափում էր նշանակված պատժի կրումից
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: