Կիսակառույց տան նկուղից առանց գործարանային համարի ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները  մի  քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 1983 թ. ծնված  Ֆահրադ Հ.-ին  պատկանող կիսակառույց տան նկուղից  հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					