ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը հարվածել է դանակով

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Արկադի Պ.-ին, ով հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ալա Հ.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, վերջինս դանակով հարվածել է իր կրծքավանդակին` պատճառելով վնասվածք:
Հունիսի 8-ին, ժամը 16.10-ին, Ալա Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: