1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնում կնոջ են կողոպտել․ հանցագործությունը բացահայտվել է

29.04.2021 17:18 Կողոպուտ

Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, Գևորգ Քոչարի փողոցի հարակից զբոսայգում մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկյա շղթան՝ ոսկյա զարդով, խաչով ու բիժուտերիայով, և դիմել փախուստի։ Դեպքից հինգ ժամ անց տուժողը ոստիկանության Կենտրոնական բաժին կատարվածի վերաբերյալ հաղորդում էր տվել։
Իրավապահները զբոսայգում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել, իսկ ովքեր տեսել էին, վաղուց արդեն այգում չէին։
Տուժողի հետ զրույցից քրեական հետախույզները մոտավոր պատկերացնում էին կասկածյալի արտաքինը։ Ոստիկանության Կենտրոնական և Վաղարշապատի բաժինների ծառայողների համագործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 30-ամյա մի բնակիչ։
Ապրիլի 28-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: