1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են «Կարմիր բլուր»-ում հնչած կրակոցների գործով հետախուզվողին․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած տևական օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Երևանի Մանանդյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի տղամարդ։
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 9-ին «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում՝ սգո սրահի հարևանությամբ, հոգեհանգստի արարողության մասնակցողների ներկայությամբ մի խումբ անձինք վիճել էին։ Այդ ընթացքում 28-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ էր արձակել միջադեպի մյուս մասնակիցների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժողները հոսպիտալացվել էին Երևանի տարբեր բուժհաստատություններ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գնդակ կար։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով․ այդ թվում՝ սպանության փորձի։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տվյալներ էին ձեռք բերել կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ, այնուհետև հայտարարվել էր հետախուզում։ 28-ամյա երիտասարդը կալանավորվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: