Հետախուզվողը հայտնաբերվեց Կարբի գյուղում

Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 27-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նորայր Փ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: