1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կասկածները հաստատվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Խաչատուր Ռ.-ին: Նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել է 20 մլ տարողությամբ օգտագործված 4 ներարկիչ, 0,5 լ տարողությամբ պլաստմասե 2 շիշ` դեղնավուն հեղուկով, և 1 լ տարողությամբ պլաստմասե շիշ, որի հատակին առկա էր սպիտակ նյութ:
Ըստ Խաչատուր Ռ.-ի հայտարարության՝ հայտնաբերված հեղուկը բենզին է, իսկ սպիտակ բաղադրությունը՝ «պիրալգին» դեղահաբի փշրված հաբեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: